«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը թեթևացնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ելքի» ցուցակում չորս ֆուտբոլիստի անուն կա։ Կարմիր սատանաները չեն բացառում Էնթոնիի, Ալեխանդրո Գառնաչոյի, Մարկուս Ռեշֆորդի և Կազեմիրոյի հեռանալը:
Մանկունիացիները հույս ունեն վաճառել այս խաղացողներին և ստացված եկամուտն օգտագործել նոր խաղացողներ ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» աղետալի մրցաշրջան է անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում Ռուբեն Ամորիմի թիմը միայն 14-րդ տեղում է։