«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կողմնորոշվել է պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Ըստ աղբյուրի՝ «Քաղաքայինները» աստղային ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ նա այլևս չի մտնում հաջորդ մրցաշրջանի իրենց ծրագրերի մեջ։ 30-ամյա խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը, անգլիական ակումբը կարող է այս ամառ վաճառել Սիլվային, որպեսզի հաջորդ տարի նրան անվճար բաց չթողնեն։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2026 թվականի ամառվանից, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։