«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Բերնարդու Սիլվայի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կողմնորոշվել է պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Քաղաքայինները» ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ նա այլևս չի մտնում հաջորդ մրցաշրջանի իրենց ծրագրերի մեջ։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը: Անգլիական ակումբը կարող է հաջորդ ամառ վաճառել Բերնարդոյին, որպեսզի հաջորդ տարի նրան անվճար բաց չթողնեն:

Ավելի վաղ մամուլը տեղեկություն էր տարածել, որ կիսապաշտպանով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան»: Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2026 թվականի ամառվանից, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։