«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Թոթենհեմի» 25-ամյա աջ պաշտպան Պեդրո Պորրոյով։
Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» պատրաստ է դիտարկել իսպանացի ֆուտբոլիստին 50 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառելու հարցը։ «Մանչեսթեր Սիթին» Պորոյին տեսնում է որպես 34-ամյա Քայլ Ուոքերին փոխարինող։
Պորրոն արդեն խաղացել է «Մանչեսթեր Սիթիում» 2019-ից 2022 թվականներին։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո։