«Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆերային թիրախ ունի

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթի՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին։

Տարբեր աղբյուրներ բազմիցս հայտնել են 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «քաղաքայինների» հետաքրքրության մասին: Ռոմանոյի խոսքերով, անգլիացին իսկապես ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է:

Սպորտային տնօրեն Ուգո Վիանան երկար ժամանակ հետևում է խաղացողին և հիանում նրա տաղանդով։

Transfermarkt-ի տվյալներով՝ Մորգան Գիբս-Ուայթի արժեքը 50 մլն եվրո է։ Անտառայինների կազմում այս մրցաշրջանում անցկացրած 32 հանդիպումներում կիսապաշտպանը խփել է 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։