Կիլիան Մբապպեն բաց կթողնի «Խետաֆեի» հետ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցի «Խետաֆեի» հետ Լա Լիգայի 33-րդ տուրի հանդիպմանը։

Մբապպեն ապաքինվում է կոճի վնասվածքից։ Ավելի վաղ ֆրանսիացին բաց էր թողել «Ատլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումը (1-0)։

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Խետաֆեի» հետ խաղում․

Image

Խաղը կկայանա ապրիլի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։