Հոլանդիայի հավաքականի և «Լայպցիգի» կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է տեղափոխվել գերմանական մեկ այլ ակումբ՝ «Բավարիա»:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենյան ակումբը կփորձի ձեռք բերել հոլանդացուն, եթե Լևերկուզենի «Բայերից» Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձախողվի։
Սիմոնսի պայմանագիրը Լայպցիգյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը:
Transfermarkt պորտալի փորձագետները նրա շուկայական արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Չավին «Ցլերի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։