Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել գերմանական այլ ակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել գերմանական այլ ակումբ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Բրեմենի «Վերդերը»:

Բրանդտի տեղափոխությունը հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հիմնական խոչընդոտը կարող է լինել կիսապաշտպանի բարձր աշխատավարձը։

Յուլիանը հանդես է գալիս «Բորուսիայում» 2019 թվականից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «մեղուների» կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։