Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հնարավոր թրեբլը։
««Բարսելոնան» կարող է նվաճել բոլոր երեք գավաթները, բայց կարող է նաև ոչ մեկը չնվաճել։ Որպես Մադրիդի «Ռեալի» երկրպագու՝ ես հիշում եմ 1982/83 մրցաշրջանը, երբ հինգ մրցաշարերում մենք գրավեցինք երկրորդ տեղը։ Մենք խաղում էինք յուրաքանչյուր եզրափակչում, բայց ոչինչ չհաղթեցինք։ Տեսնենք, թե ինչպես են գործերը «Բարսելոնայի» մոտ։
Լա Լիգայի մրցավազքը բաց է մնում, Իսպանիայի գավաթի եզրափակիչը շատ շուտով է սպասվում, իսկ Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» դեմ շատ դժվար է լինելու»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։