«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է իր թիմի անհաջող մրցաշրջանը։
«Լեսթերը» ավելի վաղ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում պարտվել էր «Լիվերպուլին» (0-1) և կորցրեց հաջորդ մրցաշրջանում բարձրագույն դիվիզիոնում մնալու շանսերը։
«Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Խոսքերով չեն կարող արտահայտել իմ զայրույթն ու տխրությունը այս սեզոնի վերաբերյալ։ Արդարացումներ չկան, մենք ձախողվեցինք։ Թաքցնելն իմաստ չունի։
Ես երկար ժամանակ եղել եմ այս ակումբում և անցել եմ բազմաթիվ վերելքների ու վայրէջքների միջով, բայց այս մրցաշրջանը լիակատար հիասթափություն էր։ Ես սարսափելի ամաչում եմ այս իրավիճակից և ցավում եմ, որ դուք նույնպես պետք է անցնեք սրա միջով։
Ներողություն եմ խնդրում երկրպագուներից։ Մենք չխաղացինք այն մակարդակով, որը պահանջվում էր։ Եվ ես ցավում եմ, որ մենք ավարտեցինք 2025 թվականի մրցաշրջանը նման անմիտ ելույթով»,- գրել է Վարդին սոցցանցում։