Ջեք Ուիլշերը գլխավորեց անգլիական թիմը

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ջեք Ուիլշերը նշանակվել է «Նորվիչ Սիթիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի օրը «Նորվիչը» որոշեց հեռացնել գլխավոր մարզիչ Յոհաննես Տորուպին, որը գլխավորում էր թիմը 2024 թվականի հոկտեմբերից։

«Նորվիչը» 14-րդ տեղում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում։