Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերի վերջին վնասվածքը մեծ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնում է BVB Buzz-ը։
Ֆուտբոլիստը մասնակցել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 30-րդ տուրի հանդիպմանը։ Նա վնասվածք ստացավ 27-րդ րոպեին, իսկ ավելի ուշ փոխարինվեց:
Մանրակրկիտ հետազոտությունից հետո պարզվել է, որ Բայերը խուսափել է կոճի լուրջ վնասվածքից։ Միանգամայն հնարավոր է, որ նա խաղադաշտ դուրս գա հաջորդ շաբաթավերջին «Հոֆենհայմի» դեմ խաղում։
Այս մրցաշրջանում 22-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։