«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը շարունակում է հետաքրքրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներին։
Սերբի՝ Անգլիա հնարավոր տեղափոխության մասին խոսակցություններ են եղել տարիներ շարունակ, սակայն հարձակվողը չի շտապում հեռանալ Թուրինից։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքերով՝ «Ասթոն Վիլան» այս ամառ լրջորեն թիրախավորում է Վլահովիչին։ Գործարքը հեշտ չի լինի կնքել, քանի որ խաղացողին փնտրում են նաև Պրեմիեր լիգայի հսկաները:
Դուշան Վլահովիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։ «Ծեր սինյորայի» 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 45 միլիոն եվրո։