«Բայերում» համաձա՞յն են Խաբի Ալոնսոյի հեռանալուն

«Բայերի» տնօրեն Սայմոն Ռոլֆեսը խոսել է ակումբում գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի մասին։ Իսպանացի մարզիչը համարվում է Մադրիդի «Ռեալում» Կառլո Անչելոտտիին փոխարինելու հիմնական թեկնածուն։ Իտալացի մասնագետը կարող է լքել իր պաշտոնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Շուտով որոշում կկայացվի Խաբի Ալոնսոյի ապագայի վերաբերյալ: Սա մեզ համար կարևոր է, քանի որ մենք պետք է պլան կազմենք հաջորդ մրցաշրջանի համար: Ահա թե ինչու շուտով հստակություն կհայտնվի»,- ասել է Ռոլֆեսը Kicker-ին տված հարցազրույցում:

Խաբի Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, ուստի «Ռեալը» ստիպված կլինի փոխհատուցում վճարել «դեղագործներին»։