«Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներով

«Չելսին» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալեխանդրո Գառնաչոյին և Կոբի Մայնույին ձեռք բերելու տարբերակը։

Լրագրող Քրիս Ուիլերի խոսքերով՝ «Չելսին» դեռ հետաքրքրված է Գառնաչոյով և Մայնույով։ Երկու ֆուտբոլիստներն էլ լոնդոնյան ակումբի տրանսֆերային նպատակների թվում են գալիք ամառ։

Ալեխանդրո Գառնաչոն Transfermarkt-ի կողմից գնահատվում է 45 միլիոն եվրո, իսկ Կոբի Մայնուն՝ 55 միլիոն եվրո։

«Չելսին» Պրեմիեր Լիգայում 6-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 14-րդն է։