Կառլո Անչելոտտին հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է իր ապագան թիմում։

Պատասխանելով այն հարցին, թե կցանկանար ևս մեկ մրցաշրջան մնալ Մադրիդում՝ վրեժ լուծելու համար, «սերուցքայինների» մարզիչը նշել է հետևյալը.

«Չեմ ծրագրում վրեժխնդիր լինել որևէ մեկից, ինձ դուր է գալիս այս աշխատանքը և ցանկանում եմ, որ այն հնարավորինս երկար շարունակվի»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Անչելոտին նաև ավելացրել է, որ եթե ստիպված լինի հեռանալ, ապա կբաժանվի թիմից բոլորին երախտագիտության խոսքերով։ Մադրիդի «Ռեալը» 69 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության երկրորդ տեղը։ «Բարսելոնան» ունի 4 միավոր ավելի։