«Ռոման» և «Միլանը» կապ են հաստատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ՝ իրենց թիմերը գլխավորելու առաջարկ անելու համար։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա մասնագետը պատրաստ է դիտարկել իտալական թիմերի։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ սպասում են Անչելոտտիի պատասխանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը կարող է հեռացվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Անչելոտտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։