Բրազիլիայի հավաքականի հետ աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ կապված ռասիստական սկանդալները։
«Մենք պետք է պայքարենք այս ամենի դեմ։ Ռասիզմը կրթության հարց է։ Մարդիկ պետք է կրթվեն հենց սկզբից, որպեսզի նրանք կարողանան ապրել հավասարության մեջ։ Վինիսիուսը փորձում է այդ գաղափարները փոխանցել ուրիշներին ֆուտբոլի միջոցով»,- ասել է Կաֆուն իսպանական Marca-ին տված հարցազրույցում։
Վինիսիուսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։