Կաֆու․ «Հաջորդ մրցաշրջանում նրանք ամբողջ ուժով կխաղան, չեմ կասկածում»

Իտալական «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան ​​Կաֆուն խոսել է «Ռեալի» այս մրցաշրջանի խաղի և արդյունքների մասին։

«Ես նախապաշարմունքներ չունեմ «Ռեալի» նկատմամբ: Սա «Ռեալն» է: Այն թիմը, որից վախենում են, թիմ, որն ամեն ինչ վերցնում է իր ձեռքը:

Այո, նրանք դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, բայց դա չի նվազեցնի մրցակցի վախը: Սա «Ռեալն» է: Հաջորդ մրցաշրջանում նրանք ամբողջ ուժով կխաղան, ես դրանում կասկած չունեմ»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, սակայն դեռ հնարավորություն ունեն հաղթելու Իսպանիայի առաջնությունն ու երկրի գավաթը։