Կաֆու․ «Հիանալի կլիներ տեսնել նրան Բրազիլիայի հավաքականի ղեկին»

«Միլանի» նախկին պաշտպան Կաֆուն ասել է, որ կցանկանար տեսնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալացի մասնագետը կարող է լքել «սերուցքայիններին» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

«Հիանալի կլիներ տեսնել Անչելոտտիին Բրազիլիայի հավաքականի ղեկին: Ես նրա հետ աշխատել եմ «Միլանում» հինգ տարի, այնպես որ ես գիտեմ, թե նա ինչ կարող է բերել ազգային թիմ: Կառլոն հիանալի մարզիչ է, յուրաքանչյուր թիմ ուրախ կլինի տեսնել նրան:

Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ որոշում կկայացնեն մեր ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարները։ Հուսով եմ, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։