Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կաֆուն խոսել է «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյայի՝ 2025 թվականին «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին:
«Նա արժանի է «Ոսկե Գնդակին»»։ Այս մրցաշրջանում նա լավ հանդես եկավ Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ռաֆինյան կատալոնական գրանդի շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ շուկայական արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։