«Բավարիան» Ֆլորիան Վիրցի փոխարեն այլ տարբերակ է ուսումնասիրում

«Բավարիան» կարող է պայմանագիր կնքել «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի հետ, եթե «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձախողվի։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

21-ամյա հոլանդացի Սիմոնսը 2023 թվականից է խաղում «Լայպցիգում», որտեղ տեղափոխվել է ՊՍԺ-ից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Tranfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։