«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն բացատրել է Անգլիայի առաջնությունում թիմի շարունակվող անհաջողությունների պատճառը։ Երկուշաբթի օրը «Թոթենհեմը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» 33-րդ տուրի խաղում։
«Չեմ կարծում, որ մեր խնդիրը մոտիվացիայի պակասն է: Խնդիրը պատշաճ կենտրոնացվածության բացակայությունն է: Պետք չէ որևէ բան ասել երկրպագուներին: Նրանք հիասթափված են և զայրացած, և նրանք ակնհայտորեն դժգոհ են արդյունքներից, ինչպես և ես, ինչպես և խաղացողները», – Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Նիզաար Կինսելլան:
«Թոթենհեմը» 37 միավորով 16-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։