Խավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել խաղացողից 81 մլն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Սիմոնսը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։