Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունները։
Գերմանիայի առաջնության 30 տուրից հետո «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Բավարիային» զիջելով ութ միավորով։
«Մաթեմատիկորեն տիտղոսի համար պայքարը դեռ ավարտված չէ, բայց մենք գիտենք, որ այս մրցաշրջանում մենք չափազանց շատ միավորներ կորցրեցինք: Ութ միավորի տարբերությունը շատ մեծ է»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բայերը» Գերմանիայի գործող չեմպիոնն է։ Նախորդ մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի թիմը նվաճեց նաև երկրի գավաթը և հասավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց իտալական «Ատալանտային»: