«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսին։
«Մենք այնքան մոտ ենք հաջողությանը, մնացել է ընդամենը մեկ հաղթանակ։ Եվ դա անելը, հատկապես մեր երկրպագուների աջակցությամբ, իսկապես յուրահատուկ պահ է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Այսպիսով, «Լիվերպուլը» կարող է չեմպիոնական տիտղոսն ապահովել արդեն ապրիլի 27-ին «Թոթենհեմի» հետ տնային խաղում։