Անգլիական գրանդը միացել է Նիկո Ուիլյամսի համար ընթացող պայքարին

Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում է: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և իսպանացուն տեսնում են որպես իդեալական թեկնածու։ Սակայն կողմերի միջև բանակցություններ դեռևս չեն եղել։ Ֆուտբոլիստը գտնվում է նաև «Արսենալի» ու «Բավարիայի» տեսադաշտում

Հիշեցնենք, որ Ուիլյամսի պայմանագրով նախատեսված տրանսֆերի փոխհատուցման կետը կազմում է 58 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է 2027 թվականի ամռանը։