«Մանչեսթեր Յունայթեդի» բացասական ցուցանիշը Ալեքս ֆերգյուսոնի հեռանալուց հետո

«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնից հետո Պրեմիեր Լիգայում ավելի շատ պարտություններ է կրել, քան նրա օրոք:

Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում Ռուբեն Ամորիմի թիմը «Օլդ Թրաֆորդում» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» 0-1:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 116-րդ պարտությունը կրեց Ֆերգյուսոնից հետո: 2013 թվականին շոտլանդացու՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո մանկունիանցիները Անգլիայի առաջնությունում անցկացրել են 451 հանդիպում։

Ֆերգյուսոնի օրոք, ով գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 1986 թվականին, թիմը 114 պարտություն է կրել ԱՊԼ-ում (1992/93 մրցաշրջանից սկսած) 810 խաղում։