«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական հակառեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում այժմ զբաղեցնում է 14-րդ տեղը։

Պրեմիեր լիգայում առաջին անգամ թիմը մեկ մրցաշրջանում կրել է 15 պարտություն (1992/93 մրցաշրջանից)։

Վերջին անգամ մանկունիանցիներն այդքան շատ պարտվել են 1989/1990 մրցաշրջանում՝ Առաջին դիվիզիոնի ժամանակաշրջանում: Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 16 անգամ և 48 միավորով զբաղեցրել 13-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ «Վուլվսից» կրած պարտությունը թիմի համար արդեն 8-րդն է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սեփական խաղադաշտում: Նրանք «Օլդ Թրաֆորդում» այդքան շատ չեն պարտվել 1962/63-ից ի վեր: