Սերժինյո. «Հրաշալի կլինի, եթե նա գլխավորի Բրազիլիայի հավաքականը»

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Սերժինյոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին իր կարծիքով։ Սերժինյոն նախկինում աշխատել է այս մասնագետի գլխավորությամբ։

«Կառլոն, անկասկած, Զակերոնիի նման մարտավարությամբ շատ աշխատող մարդ չէ: Եվ այնուամենայնիվ, նա տպավորիչ հեռանկար ունի այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում:

Նա խաղերն այնպես է տեսնում, ինչպես քիչ մարզիչներ են կարողանում տեսնել: Հրաշալի կլինի, եթե նա գլխավորի Բրազիլիայի հավաքականը» , – ասել է նախկին ֆուտբոլիստը։