Ռուբեն Ամորիմ. «Սա թիմային խնդիր է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է հարձակման գծում թիմի խնդիրների մասին:

Կարմիր սատանաները կրկին չկարողացան գոլ խփել և Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում տնային պարտություն կրեցին «Վուլվերհեմփթոնից» (0-1):

«Մեր մի քանի խաղացողներ լավ հնարավորություններ են բաց թողել վերջին խաղերում, ոչ միայն Հոյլունդը: Թեև, իհարկե, Ռասմուսը հարձակվող է և խաղում է գոլ խփելու համար:

Բայց սա թիմային խնդիր է, ոչ թե մի խաղացողի խնդիր, ես արդեն խոսել եմ այս մասին: Ոչ միայն Ռասմուսն է շանսեր բաց թողնում, այլ ամբողջ Մանչեսթեր Յունայթեդը», – ասել է Ամորիմը։