Ռուբեն Ամորիմ. «Ամեն օր խոսում ենք հաջորդ մրցաշրջանի մասին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմում բարելավումների անհրաժեշտության մասին:

«Մենք պետք է օգտվենք այս մրցաշրջանից և աշխատենք այն բանի վրա, ինչը պետք է բարելավվի: Կլինի միայն մեկ հնարավորություն: Մենք պետք է նայենք ամեն ինչին՝ մեր թիմին, ինչ պետք է անենք տրանսֆերային շուկայում:

Մենք ամեն օր խոսում ենք հաջորդ մրցաշրջանի մասին և ժամանակի ընթացքում կստանանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է թիմը բարելավելու համար», – Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղում վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ «կարմիր սատանաները» ընդհանուր 7-6 հաշվով հաղթել էին «Լիոնին» և դուրս եկել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ: Նրանց հաջորդ մրցակիցը «Ատլետիկն» է