«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Միաժամանակ, ֆուտբոլիստը այլ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունի։
Հիշեցնենք, որ Ռոդրին նվաճեց «Ոսկե գնդակը» 2024 թվականի հոկտեմբերին։ Կիսապաշտպանը բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիս» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերը կազմում է 130 մլն եվրո։