Մադրիդի «Ռեալը» աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Bild-ը։

Այս մրցաշրջանում Ռոդիրն անցկացրել է ընդամենը երեք հանդիպում։ Ֆուտբոլիստը բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը ծանր վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։

Մադրիդյան գրանդը Ռոդրիին այլընտրանքային տարբերակ է համարում «Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին: Սակայն այս դեպքում ևս կան դժվարություններ։ Լոնդոնի «Արսենալը» կիսապաշտպանին ձեռք բերելու լավ հնարավորություններ ունի։ Այս մասին արդեն հայտնում է Cadena Ser-ը։