Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սուլել են Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սուլել են թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղի (1-0) ժամանակ, հայտնում է AS-ը։

Նշենք, որ հարձակվողն ինքը բաց է թողել հանդիպումը որակազրկման պատճառով, սակայն խաղին հետևել է տրիբունայից։

20-րդ րոպեին, երբ հեռարձակման տնօրենը հարձակվողին ցույց տվեց մարզադաշտի մեծ էկրանին, «Ռեալի» երկրպագուները մարզադաշտում սուլեցին խաղացողին։

Նախկինում հաղորդվում էր, որ Մբապպեն անցկացրել է 2018 թվականից ի վեր իր վատագույն գոլազուրկ շարքը։ Ֆրանսիացին հինգ խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է ընդհանուր 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։