Պեպ Գվարդիոլան կիսվել է «Ասթոն Վիլայի» դեմ խաղի սպասելիքներով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղի սպասելիքներով։

Իսպանացի մասնագետը նշել է, որ այս խաղը, անշուշտ, կարելի է համարել «եզրափակիչ»:

«Ասթոն Վիլան Չեմպիոնների լիգայի հավակնորդ է: ՊՍԺ-ի և իմ ընկեր Լուիս Էնրիկեի դեմ խաղն իսկապես տպավորեց ինձ։ Նրանք կարող են խաղալ ցածր բլոկում, իսկ իրենց արագությամբ և դրվագներով այն դառնում է զենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ ապրիլի 22-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։