Միլանի «Ինտերի» խաղացող Նիկոլո Բարելլան խոսել է Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքի մասին։ Հիշեցնենք, որ նրա ակումբը հավակնում է տիտղոսին, ինչպես և «Նապոլին»՝ «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ:
«Լրագրողները «Նապոլիի» խաղացանկն ավելի հեշտ են համարում, քան մերը: Կարծում եմ, որ ոչ ոք չի սիրում խաղալ «Ինտերի» դեմ: Մենք պետք է մտածենք մեր մասին և հասնենք մեր արդյունքներին, իսկ մրցաշրջանի վերջում մենք կտեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք», – Բարելայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:
«Ինտերը» Իտալիայի գործող չեմպիոնն է։ Առաջնության ավարտին մնացել է հինգ տուր։