«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։
Transfer News Live-ի փոխանցմամբ՝ «Քաղաքայինները» չեն հրաժարվել Պեդրիին ձեռք բերելու մտքից։ Անգլիական գրանդը կիսապաշտպանի համար կարող է առաջարկել մոտ 200 միլիոն եվրո։
Տրանսֆերը կլինի ամենաթանկը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ, եթե այն կայանա։ Transfermarkt-ը Պեդրիի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։