«Միլանը» կողմնորոշվել է Սերժիու Կոնսեյսաոյի և Ժոաու Ֆելիշի ապագայի հարցում

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

50-ամյա պորտուգալացին թիմը գլխավորել է 2024 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ «Միլանը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, 11 հաղթանակ է տարել, հինգ անգամ ոչ-ոքի գրանցել և ութ հանդիպում պարտվել։

Աղբյուրի համաձայն՝ թիմից կհեռանա նաև գլխավոր մարզչի հայրենակից Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով տեղափոխվել է «Չելսիից»։

«Միլանը» 33 հանդիպումից հետո 51 միավորով 9-րդն է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: