«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Պրեմիեր Լիգայի ավելի շատ խաղեր է պարտվել, քան նրա օրոք

Կիրակի, ապրիլի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից» Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում։

Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 451 հանդիպումներից 116-ում պարտվել է։

Ֆերգյուսոնի օրոք, ով գլխավորեց ակումբը 1986 թվականին, թիմը Պրեմիեր Լիգայում (1992/93 մրցաշրջանից սկսած) 114 պարտություն է կրել 810 խաղում։