Լուիս Էնրիկեն խոսել է «Արսենալի» դեմ սպասվող հանդիպման մասին։
Փարիզցիների գլխավոր մարզիչը Լիգա 1-ում վաղը կայանալիք «Նանտի» դեմ խաղից առաջ պատասխանել է «Արսենալի» դեմ խաղի մասին հարցին։
«Մենք կպատրաստվենք այնպես, ինչպես «Լիվերպուլի» հետ հանդիպմանը». Այս թիմն ունի այնքան ներուժ, որքան «Լիվերպուլը», եթե ոչ ավելին: «Ասթոն Վիլան» նույնպես մեծ ներուժ ուներ այս մրցաշրջանում, ինչպես Լիգա 1-ի թիմերի մեծ մասը»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղա «զինագործների» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին։