«Լեսթերը» Պրեմիեր Լիգայի պատմական հակառեկորդ է սահմանել

Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլին» (0-1):

Միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Ավարտից հինգ տուր առաջ «աղվեսները» կորցրին Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունները:

Ռուդ վան Նիստելռոյի թիմը սեփական հարկի տակ 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այդ հանդիպումներում ոչ մի գոլ չխփելով։

Ինչպես հայտնում է Opta-ն, սա անգլիական բարձրագույն խմբի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմը չի կարողանում գոլ խփել ինը տնային հանդիպումներում անընդմեջ:

«Լեսթերը» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: Փրկող 17-րդ տեղից տարբերությունը 18 միավոր է։