Ջոնաթան Տան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։

29-ամյա գերմանացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսի վերջին։

«Կար մի պահ, երբ ես որոշեցի չերկարաձգել պայմանագիրս և չմնալ այստեղ։ Ես անկեղծորեն խոսեցի այս մասին։ Ակումբը գիտի դա», — նրա խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Պաշտպանը «Բայերում» հանդես է գալիս 2015 թվականից։