«Լիվերպուլի» նախկին խաղացող և բրիտանական հեռուստատեսային ֆուտբոլի ներկայիս փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը չպետք է լինի մերսիսայդյան թիմի մեկնարկային կազմում:
«Լիվերպուլը» պետք է փնտրի նմանատիպ ստեղծագործ աջ պաշտպանի: Նրան այժմ կարող է փոխարինել Քոնոր Բրեդլին։ Կարծում եմ, եթե Տրենտը հաջորդ մրցաշրջանում չի մնալու թիմում, ապա նա չպետք է խաղա հիմնական կազմում»,- փորձագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի ակադեմիայի արտադրանքն է: 26-ամյա եզրային պաշտպանի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Սպասվում է, որ ամռանը Տրենտը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։