Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչ խաղին, որը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում։ Այս մասին հայտնում է իսպանական Tiempo de Juego հրատարակությունը:
Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն մոտ է լիարժեք վերականգնմանը և խաղադաշտ վերադառնալուն՝ աջ կոճի թեթև սալջարդից հետո։
Նշվում է, որ ֆրանսիացին կարող է նույնիսկ խաղադաշտ դուրս գալ 33-րդ տուրի խաղում, որտեղ «սերուցքայինները» կմրցեն «Խետաֆեի» հետ, որը կկայանա ապրիլի 23-ին։
Ավելի վաղ Մբապպեն բաց էր թողել «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումը (1:0):
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։