«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատմել է, թե որ առաջնությունն է համարում ամենաուժեղը համաշխարհային ֆուտբոլում։
«Քաղաքայինները» Անգլիայի չեմպիոն էին վերջին չորս մրցաշրջաններում, բայց այս արշավում նրանք չեն կարողանա կրկնել այդ հաջողությունը:
Ըստ Գյունդողանի, ԱՊԼ-ն բոլորից շատ մրցունակ առաջնությունն է:
«Մյուս առաջնությունների նկատմամբ ողջ հարգանքով՝ Պրեմիեր լիգան ակնհայտորեն ամենաուժեղն է Եվրոպայում և աշխարհում, դրանում կասկած չկա»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը: