Հանս-Դիտեր Ֆլիկ․ ««Ռեալը» ֆանտաստիկ թիմ է, որը ցանկանում է հասնել իր նպատակներին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարի մասին։

Մասնագետը նշել է, որ մնացած բոլոր հանդիպումներում դժվար է հաղթել, քանի որ Լա Լիգան շատ մրցունակ առաջնություն է, սակայն հույս ունի, որ կատալոնացիները կկարողանան մրցաշրջանն ավարտել առանց միավորներ կորցնելու։

«Ճանապարհորդությունը դեռ ավարտված չէ, և «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է, որը ցանկանում է հասնել իր նպատակներին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է վեց տուր, «Բարսելոնան» գերազանցում է «Ռեալին» չորս միավորով։