Իտալական «Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն կիսվել է իր կարծիքով իր հայրենակից Կառլո Անչելոտտիի իրավիճակի մասին, ով ներկայումս մարզում է մադրիդյան ակումբը։
Նա հույս է հայտնել, որ լոսբլանկոսները չեն հեռացնի մարզչին, չնայած «Ռեալի» վերջին անհաջողություններին։
«Կառլոն աշխարհի ամենահաջողակ մարզիչն է, բայց նույնիսկ նա չի կարող լուծել «Ռեալի» խնդիրները։ Այս տարի նա շատ է սխալվել, իսկ խաղացողների վնասվածքները, Կրոսի բացակայությունը նպաստել են, որ թիմը թուլանա:
Այս ամենը ապշեցուցիչ էր։ Հուսով եմ, որ ակումբի ղեկավարությունը չի հեռացնի Կառլոյին, նրանք կցուցաբերեն նույն հարգանքը, ինչ ինքը՝ Կառլոն, «Ռեալի» հանդեպ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Կապելլոն մարզել է «Ռեալը»՝ 1996/1997 և 2006/2007 մրցաշրջաններում։