Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումը (1-0)։
«Չեմ կարծում, որ կասկածներ կան Վինիսիուսի գոլի չեղարկման վերաբերյալ, քանի որ այն ինքնաբերաբար չեղարկվել է։ Բայց VAR-ի կողմից մրցավարին չկանչելը Բելինգհեմի հնարավոր 11 մետրանոցը վերանայելու համար ինքնաբերաբար չի որոշվել։ Բայց դա ժամանակակից ֆուտբոլ է։
Թիմը լավ խաղաց։ Առաջին խաղակեսում մենք մի փոքր ավելի դանդաղ էինք գործում, բայց երկրորդում փայլուն խաղացինք։ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո մենք ցանկանում էինք հաղթել և փոխհատուցվել։ Ֆեդե Վալվերդեն առանցքային խաղացող է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝