Կառլո Անչելոտտին պատասխանել է «Բարսելոնայի» դեմ եզրափակչում դարպասապահի ընտրության հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին հարցրել են, թե որ դարպասապահը կխաղա «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում։

«Կուրտուա՞, թե՞ Լունին․ Այո, և ես չեմ բացառում նաև Ֆրան Գոնսալեսի թեկնածությունը»,- Անչելոտտին խուսափեց ուղիղ պատասխանից։

Եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին, դրանից երեք օր առաջ «Ռեալն» առաջնությունում արտագնա խաղում կմրցի «Խետաֆեի» հետ։